Գրանցում | Մուտք Իմ անձնագիրը   Զրույց   Ժամանց   Օգտակար   Տեղեկություն     Էջանշան դնել Դարձնել սկզբնական  
    new
Նորություններ
Վերջին նորությունները
  Թեմա:  Քաղաքականություն  »  Բողոք Euronews - ին
BRAT_NL

Պատասխան: 11
Դիտարկում: 1552

Ավելացված է:
06 Փետ. 2010 13:19

Հարգելի Բարեկամներ,

Քանի օր է ևրոպական Euronews ալիքով հեռարձակվում է Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի Հարցազրույցը որը կտրականապես հակասում է ևրոպական արժեքներին, պարոնակելով իրենց մեջ պատերազմի վերսկսման և ազգերի ինքնորոշման իրավունքը ոտնահարող կոչեր: Միաժամանակ Ադրբեջանի նախագահը խեղաթյուրում է փաստերը և հարցը ներկայացնում ադրբեջանական տեսանկյունից:

Այդ պատճառով մենք պետք է մեր բողոքը հայտնենք Եվրոպական այս հեռուստաընկերությանը նման հաղորդում հեռարձակելու կապակցությամբ:

Ձեր բողոքը կարող եք ուղարկել հետևյալ էլ. փոստին icon_arrow.gif http://ru.euronews.net/contact





Գրեք ձեր անունը և էլ. փոստի հասցեն, այնուհետև արտատպեք ներքևում գրված տեքստը:

Մեջբերել:
По русский

Просмотрев репортаж Euronews от 1 февраля «Нагорный Карабах: в лагере беженцев в Азербайджане», я выражаю свое возмущение и разочарование. Я считаю, что некорректно вольно и однобоко интерпретировать резолюции ООН по карабахскому конфликту и тем более одобрять и транслировать призывы к войне, озвученные в репортаже.

Также выражаю надежду, что один из самых уважаемых и толерантных телеканалов Европы будет более внимателен и корректен при показе подобных репортажей, особенно на фоне проходящих переговоров по урегулированию карабахского конфликта между Арменией и Азербайджаном. Я уверень, что даже изменения в составе акционеров канала Euronews не должны влиять на его работу, и он должен оставаться объективным и беспристрастным, каким и был всегда.

In english

I expresses its outrage and disappointment with “Forgotten Victims of Frozen Conflict” Euronews reporting dated February 1, 2010.

I think it is incorrect to give such a free and one-sided interpretation to UN resolutions on Nagorno Karabakh conflict, as well as to approve and broadcast calls for war that were heard in the reporting.

I truly hope that one of the most respectable and tolerant channels of Europe as Euronews is henceforth will be more delicate and tactful in broadcasting of such reportings, especially taking into consideration that there are the Armenian-Azerbaijani negotiations as a background.

I'm very hopeful that the changes in the membership of the shareholders of the Euronews channel do not have any influence on its work and not in any way impact the neutrality that a television channel should possess.
  Թեմա:  Առաջարկներ  »  Միացում (տեղեկատվական մարտ ռուսական բաժնում)  »  Միացում (տեղեկատվական մարտ ռուսա
BRAT_NL

Պատասխան: 0
Դիտարկում: 948

Ավելացված է:
19 Հուն. 2010 13:59

Ռուսական բաժնում երբեմն բացվում են թեմաներ որտեղ քննարկվում են հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարցերը: Ադրբեջանցիները փորձում են ամեն կերպ վարկաբեկել հայերին, Արցախյան գոյամարտը ներկայացնել որպես ագրեսիա, ապահովության համար գրավյալ տարածքները ներկայացնել ինչպես օկուպացիա:

Հանդիպելով մնան թեմաների, այստեղ կտեղադրվեն նրանց ուղեցույցները և ցանկացողները կարող են մասնակցել այդ թեմանների քննարկմանը:
Հատուկ կխնդրեի որոշ տեղեկություններ գրելուց առաջ 1000 անգամ ստուգել տեղեկությունների ճիշտ լինելու փաստը, տեղեկության աղբյուրը: Վերցերք նյութեր վստահելի աղբյուրներից:

Դե ինչ, մաղթում եմ հաջողություն այս տեղեկատվական մարտում:

http://forum.rc-mir.com/topic1931609_100.html
  Թեմա:  Խաղեր ֆորումում  »  Խաղ - վիկտորինա
BRAT_NL

Պատասխան: 9
Դիտարկում: 7893

Ավելացված է:
23 Մարտ 2008 15:15

Ցանկություն կա զրուցարանում ստեղծել խաղ՝ վիկտորինա: ՈՒրեմն զրուցարանում կլինի հատուք բաժին, որտեղ կտրվեն զանազան հարցեր, իսկ օգտվողները կփորձեն պատասխանել այդ հարցերին ու ճիշտ պատասխանի դեպքում, կստանան միավորներ:
Դրա համար մեզ անհրաժեշտ է տվյալների բազա: Հայերեն ասած՝ բազմաթիվ հարցեր և նրանց պատասխանները (և աղբյուրը որտեղից վերցված է հարցը ու պատասխանի 100% ճիշտ լինելու փաստը):
Այս ամենը կազմակերպելու համար, ես շատ ուրախ կլինեի, եթե ձեզանից ոմանք ինձ, անձնական հաղորդագրության տեսքով , ուղղարկեին հարցեր և նրանց պատասխանները, էլեկտրոնային կայքերի հասցեներ, որտեղից կարելի է կազմել հարցեր և այլ տեղեկություններ, որը ինձ կոքնի կազմակերպել այս ամենը:
Հույսով եմ կգտնվեն մարդիք, որոնք կփորձեն օգնել:
Նախապես շնորհակալություն:
  Թեմա:  Նորություններ  »  Փնտրում ենք մոդերատորներ
BRAT_NL

Պատասխան: 0
Դիտարկում: 9455

Ավելացված է:
09 Մարտ 2008 21:15

am-kayq.com փնտրում է մոդերատորներ

Այս պահին մենք փնտրում են մոդերատորներ հետևյալ բաժինների համար.
ֆորումի բոլոր բաժինների և բոլոր շրջանային ֆորումների համար:

icon_arrow.gif Որտե՞ղ պետք է ներկայացնել դիմումները.

Բոլոր դիմումները գրում եք ինձ

icon_arrow.gif Մեր պահանջներն են.

- Նվազագույնը Դուք պետք է լինեք 18 տարեկան
- Նվազագույնը 3 ամիս մեր պորտալում գրանցված լինեք
- Նվազագույնը ֆորումում 300 հաղորդագրություն գրած լինեք
- Աշխույժ լինեք այն բաժնում, որտեղ ցանկանում եք դարնալ մոդերատոր
- Եվ Դուք պետք է պատասխանեք հաջորդ հարցերին.
1. դուք պետք է վերը նշված բաժիններից ընտրետք որևէ բաժին
2. դուք պետք է կարճ անվանում բաժնի համար հորինեք (առավելագույնը 255 նշաններ)
3. Ինչքա՞ն լավ գիտեք ֆորումը: Աշխատանքային փորձ ունե՞ք
4. պատճառը, թե ինչու՞ եք ցանկանում մոդերատոր դառնալ: Մի՛ մորացեք, որ սա խաղ չէ, այլ աշխատանք առանց աշխատավարձի
5. ստացե՞լ եք զգուշացում մոդերատորների կողմից, և եթե այո քանի՞ անգամ
6. Ի՞նչ հաճախականությամբ կարող եք այցելել ֆորումը, որտեղ դուք մոդերատորի գործունեություն եք ցանկանում իրականցնել (քանի անգամ օրվա/շաբաթվա մեջ և ժամը քանիսից քանիսը)
7. Ինչպե՞ս եք ցանկանում ֆորումը «օգտագործել»: Մի մոռացեք, որ մոդերատորների պարտականությունը չի վերջանում հաղորդագրություններ ջնջելով/տեղափողելով, այլ նաև ֆորումը հետաքրքիր դարձնել օգտվողների համար:
8. ձեր տարիքը
9. ձեր բնակության վայրը
  Թեմա:  Հարցեր  »  Օգնություն օգտվողներին
BRAT_NL

Պատասխան: 53
Դիտարկում: 29611

Ավելացված է:
09 Մարտ 2008 15:58

Եթե Դուք ֆորումում/զրուցարանում/ակումբներում և ընդանրապես այս կայքում օգնության կարիք ունեք, ապա այս թեման Ձեզ համար է: Գրե՛ք ձեզ հուզող հարցերը և մենք անպայման ձեզ կպատասխանենք: Մենք ուրախ ենք Ձեզ օգնել/բացատրել ամեն ինչ, ինչը հարկավոր է այս կայքում ակտիվ գործելու համար:
  Թեմա:  Սխալներ  »  Ինչ-որ սխալ ե՞ք գտել:
BRAT_NL

Պատասխան: 104
Դիտարկում: 79347

Ավելացված է:
15 Հուն. 2008 19:00

Եթե դուք ինչ-որ սխալ եք գտել, խնդրում ենք այդ մասին անմիջապես մեզ տեղեկացնել: Այս թեման ստեղծված է հատուկ այդպիսի հաղորդագրությունների համար:
Փորձեք ինչքան հնարաոր է հասկանալի ներկայացնել: Մենք կփորձենք ինչքան հնարավոր է շուտ բոլոր սխալները շտկել:
  Թեմա:  Առաջարկների և բողոքի գիրք  »  Միավորների բանաձև
BRAT_NL

Պատասխան: 0
Դիտարկում: 21851

Ավելացված է:
18 Դեկ. 2007 14:35

Մենք որոշել ենք կիրառել միավորների հաշվարկման նոր համակարգ:

icon_arrow.gif Բանաձև.



n = Հաղորդագրությունների քանակը ֆորումում մեկ օրվա ըդացքում
Wn= Միավորները ամեն մի՝ ֆորումում գրված, հաղորդագրության համար, 0 -ից 3: Դա կախված է.
  • որ բաժնում է գրված հաղորդագրությունը
  • բառերի քանակից
  • բառերի վորակից
  • վերջին հաղորդագրության ժամանակից
  • թեմայում վերջին հաղորդագրության հեղինակից (եթե դա Դուք եք, ապա դուք կստանաք 0 միավոր)


c = Հաղորդագրությունների քանակը զրուցարանում մեկ օրվա ընդացքում
Wc= Միավորները 100 զրուցարանում գրված հաղորդագրության համար 0-ից 2 (հաշվարկվում է միայն բոլորի կողմից տեսանելի հաղորդագրությունները), կախված.
  • բառերի/տառերի քանակից
  • բառերի որակից

Аp=Ստացված անձնական հաղորդագրություններ քանակը
Wp= Այս պահին 0, 3
Аg= Հյուրատետրում գրված հաղորդագրությունների քանակը
Wg=Այս պահին 0, 3
Аdb= Օրագրում ստացված մեկնաբանությունների քանակը
Wdb=Այս պահին 0, 2
Аdg= ՈՒրիշ օրագրերում գրված հաղորդագրությունների քանակը
Wdg=Այս պահին 0, 3

u = Բոլոր օգտվողների քանակը

М = Այս պահին 2, 5

Բոնուս = հետևյալ գործողությունների դեպքում դուք կստանաք լրացուցիչ միավորներ.
  • Մուտքը համակարգում հաշվի է առնվում միայն օրվա մեջ մեկ անգամ: Գրանցումից հետո օրերի քանակությունը /100 միավոր (առնվազն 1 միավոր, առավելագույնս 10)
  • ՈՒրիշ օգտվողի օգտին քվեարկումը - 0.3 միավոր
  • Եթե ինչ-որ մեկը ձեր օգտին է քվեարկել - 2 միավոր
  • Հարցաթերթիկի ավելացում - 5 միավոր
  • Եթե ինչ-որ մեկը դարձել է ձեր ընկերը - 2 միավոր
  • Եթե ձեր օրագրում ավելացել է ևս մեկ մշտական ընթերցող - 3 միավոր
  • Ձեր կողմից ստեղծված թեմաներում, ամեն մի պատասխանի համար, դուք կստանաք, ուրիշ օգտվողների կողմից, տվյալ թեմայում, ձերք բերված միավորների 10%-ը


S (տուգանք) = բոլոր վարը նշված գործողությունների դեպքում, դուք կկորցնեք միավորներ
  • Եթե ձեզ ինչ-որ մեկը ներառել է սև ցուցակում -5 միավոր
  • Բոլոր, ֆորումից ջնցված, հաղորդագրությունների դեպքում.
    ձեր կողմից -1
    մոդերատորի կողմից -10
    ադմինիստրատորի կողմից -50
  • Կիկ զրուցարանից -5
  • Արգելափակում մուտքը զրուցարան (բան) -10


ug = օգտվողների քանակը, որոնց դուք խորհուրդ եք տվել օգտվել մեր կայքից
P = միավորների քանակը այն օգտվողների, որոնց դուք խորհուրդ եք տվել այցելել մեր կայք

Մեր էլ-էջը դուք կարող եք խորհուրդ տալ.
- ասելով ձեր ընկերոջը/ընկերուհուն և խնդրել, որ նա գրանցման ժամանակ նշի ձեր մականունը:
- կամ դուք տեղադրում եք հետևյալ ուղեցույցը ձեր էջում

Կոդ:
<a href="http://www.am-kayq.com/?ref=userid">Բոլոր հայերի հանդիպման վայրը :)</a>


userid բառի փոխարեն դուք պետք է նշեք ձեր id: Այն դուք կգտնեք ձեր անձնագրի մեջ:

Միավորների հաշվարկը կատարվում է օրը մեկ անգամ մոտավորապես ժամը՝ 00:30 -ին: Բացասական միավորները հանվում են միանգամից: Եթե դուք հավաքեք -100 քիչ միավորներ, ապա ձեզ մեխանիկորեն կարգելվի գրել ամբողջ պորտալում:

Օրվա/ամսվա հերոսը նույնպես հաշվարկվում է այս բանաձևով :
  Թեմա:  Սպորտ  »  Online Շախմատ
BRAT_NL

Պատասխան: 14
Դիտարկում: 13311

Ավելացված է:
18 Դեկ. 2007 13:16

Նոր շախմատային բաժին

Այս բաժնում դուք կարող եք մեկդ մյուսի դեմ խաղալ: Ոչ մի հատուկ plugin-ներ պետք չեն: Այն ինչ պետք է խաղի համար, դա համեմատաբար նոր բրաուզեր Javascript և cookies միացումներով:

Խաղն ընթանում է ըստ ՖԻԴԵ-ի կանոնների, որոնք դուք կգտնեք այստեղ՝ (ռուսերեն լեզվով) http://chess.rc-mir.com/rules.doc
Բացի այն կանոններից, որտեղ պետք է մրցավարների միջամտությունը:

Գոյություն ունի նաև մասնակիցների ռեյտինգ: Ռեյտինգի միավորներն ավելացվում են հետևյալ կերպ՝

  • Հաղթողը ստանում է հակառակորդի միավորների 5% -ը, (նվազագույնը 1 միավոր)
  • Պարտվողը կորցնում է իր միավորների 5% -ը, (նվազագույնը 1 միավոր)
  • Ոչ ոքի - Բարձր միավորներ ունեցող խաղացողը կորցնում է իր միավորների 2% -ը, Ցածր միավորներ ունեցող խաղացողը ստանում է իր միավորների 2% -ը: Հավասար միավորների կամ 10 միավորի տարբերության դեպքում երկուսն էլ ստանում են 1 միավոր:
  • Ռեյտինգին մասնակցում են այն խաղացողները , որոնք սպիտակներով կատարել են ավելի քան 5 քայլ և որտեղ պարտյան տևել է առնվազն 5 րոպե:
  • Եթե խաղացողներից մեկը տանուլ է տալիս խաղը մինչև 5 -րդ քայլը կամ 5 -րդ րոպեն(հանձնվեց, անջատեց, մատ եղավ), ապա նա կորցնում է 0, 3 միավոր: Հակառակորդը իր հաղթանակի համար ոչինչ չի ստանում:
  • Միավորները և կոչումները հաշվարկման են ենթարկվում օրը մեկ անգամ


Կոչումներն են՝
  • > 100000 միավոր - Գրոսմաստեր
  • > 10000 միավոր - Սպորտի վարպետ
  • > 1000 միավոր - Վարպետի թեկնածու
  • > 100 միավոր - I Աստիճան
  • > 50 միավոր - II Աստիճան
  • > 10 միավոր - III Աստիճան
  • > 5 միավոր - IV Աստիճան
  • > 0 միավոր - Ոչ մի աստիճան


Խաղի տևողությունը՝
  • Եթե խաղացողներից որևէ մեկը աստիճան չունի, ապա պարտյան կտևի 45 րոպե, իսկ քայլ կատարելու համար կտրվի 5 րոպե:
  • Եթե երկու մասնակիցներն ել ունեն "վարպետի թեկնածու" կոչումը և բարձր, ապա պարտիան կտևի 120 րոպե, իսկ քայլ կատարելու համար կտրվի 20 րոպե:
  • Եթե երկու մասնակիցներն ել ունեն "II Աստիճան" և բարձր, ապա պարտիան կտևի 90 րոպե, իսկ քայլ կատարելու համար կտրվի15 րոպե:
  • Իսկ մնացած բոլորի համար պարտիան կտևի 60 րոպե, իսկ քայլ կատարելու համար կտրվի 10 րոպե:







Եվ վերջում ինչպես միշտ՝ սխալ գտնելու դեպքում չմոռանա՛ք տեղեկացնել:

Եթե ձեզ մոտ կան Կասպերական հակավիրուսներ, ապա կարդացե՛ք այստեղ՝ http://forum.rc-mir.com/topic1829483.html , թե ինչպես այն ճիշտ տեղադրել:
  Թեմա:  Առաջարկների և բողոքի գիրք  »  Այս պորտալի օրենքները (կարդում ենք բոլորս)  »  Այս պորտալի օրենքները (կարդում ե
BRAT_NL

Պատասխան: 0
Դիտարկում: 32527

Ավելացված է:
18 Դեկ. 2007 12:54

Պորտալի օրենքները

I. Ընդհանուր տեղեկություններ և խորհուրդներ

1. Բաժինը հանդիսանում է հաղորդագրություններում մոդերատորի գործունեություն թույլատրող, այսինքն՝ հաղորդագրությունների ավելացումը կատարվում է միանգամից, իսկ նրանց ստուգումը՝ հետագայում:

2. Բոլոր հաղորդագրությունները իրենց մեջ պարունակում են նրանց հեղինակի կարծիքը և ղեկավարությունը դրանց համար ոչ մի պատասխանատվություն չի կրում: Մաքուր է այնտեղ, որտեղ չեն կեղտոտում: Եթե հաշվի չառնենք որոշ դեպքեր, չի կարելի մորանալ, որ մենք ենք մեզ համար ստեղցում բարենպաստ պայմաններ: Լինե՛նք հետևողական:

3. ՈՒշադրություն մի դարձրեք որոշ մարդկանց վրա: ՈՒշադրության բացակայության դեպքում, դուք կխուսափեք անիմաստ վեճերից: Մի՛ պատասխանեք նրանց, նույնիսկ, եթե Դուք գտնում եք, որ Ձեզ վիրավորել են: Մնացածը՝ մոդերատորների աշխատանքն է:

4. Բաժիններում կարգ ու կանոնին հետևում են մոդերատորները և ադմինիստրատորները: Մոդերատորները հսկում են առանձին բաժիններին, կարող են փոփոխել, ջնջել հաղորդագրություններ, փակել թեմաներ միայն իրենց բաժիններում: Ադմինիստրատորները ունեն մոդերատորների բոլոր իրավունքները, գումարած այն, որ կարող են փակել մուտքի իրավունքը դեպի պորտալ: Արգելվում է քննարկել ղեկավարության և մոդերատորների գործունեությունը ամբողջ պորտալում և զրուցարանում: Եթե Դուք գտնում եք, որ մոդերատորը իր աշխատանքը ճիշտ չի կատարել, ապա գրե՛ք այդ մասին ղեկավարությանը, միայն խնդրվում է բոլոր ձեր համոզմունքները փաստացիորեն հաստատել (դիտեք կետ V): Ղեկավարության գործունեությունը քննարկման ենթակա չէ:

5. Եթե Դուք ֆորումում նորեկ եք, ապա մի արտահայտվեք այնպիսի տոնով ինչպես արտահայտվում են որոշ օգտվողներ: Շատերը վաղուց արդեն ծանոթներ են և կարող են իրենց թույլատրել այդպիսի խոսակցական տոն մեկը մյուսի նկատմամբ:

6. Խորհուրդ չի տրվում գրել հաղորդագրություններ լատինական տառերով: Այն դժվարարացնում է կարդալը և նվազեցնում է Ձեր հաղորդագրությանը վրա ուշադրություն դարձնելու հավանականությունը: Եթե հայրեն գրելը հնարավոր չէ, ապա օգտվեք տրանսիլտից, որպեսզի լատինական տառերը վերածեք հայկականի:

7. Պորտալում գործող լեզուները՝
Պորտալի ընդհանուր բաժիններում (զրուցարան, գլխավոր ֆորում, լուսանկարների ալբոմներ, վեճեր և այլն) խոսակցական լեզու հանդիսանում է հայերենը, եթե մեկ ուրիշ տարբերակ նախատեսված չէ բաժինների կամ զրուցարանի օրենքներով: Շրջանային ֆորումներում հայերեն լեզվի հետ համընթաց կարող է օգտագործվել շրջանին համապատասխան լեզուները: Օրինակ՝ Գերմանիա շրջանային ֆորումում կարելի է հաղորդագրություններ գրել գերմաներենով (շրջանային լեզուն) և հայերենով (պորտալի գլխավոր լեզուն): Օգտվողների ակումբներում և հյուրատետրերում խոսակցական լեզու հանդիսանում է այն լեզուն, որը կընդունվի ակումբի կամ հյուրատետրի սեփականատիրոջ կողմից: Անձնական հագորդագրություններ գրել թույլատրվում է ձեզ հասկանալի բոլոր լեզուներով. Համըդնհանուր բաժիններում , մեկ ուրիշ լեզուներով ներկայացված գրառումները, իրենց կողքին պարտադիր պետք է ունենան տեքստի թարքմանությունը կամ կարճ բացատրությունը հայերեն լեզվով (շրջանային ֆորումներում բավարար է նաև շրջանի լեզվով):

8. Անվանման վերաբերյալ՝ (կամ մականվան)
Ձեր մականունը Ձեր յուրահատկությունն է: Հնարավոր է, երբ որ Դուք դարնաք պորտալի մշտական հաճախորդը, նա կլինի ձեր այցեքարտը, որը Ձեր և Ձեր աստիճանի մասին շատ բան կարող է ասել: Եթե չեք ցանկանում հետագայում "վիճել" նրա համար, որ Ձեզ անվանում են այդպես ինչպես ձեր մականունն է, ապա ընտրե՛ք ավելի յուրահատուկ մականուն (Օրենքի սահմաններում և նորմալ իմաստով): Իհարկե, Դուք կարող եք գրանցվել Ձեր իսկական անունով, դա Ձեր անձնական գործն է:

9. Հիշեցնենք, որ այս պորտալի սերվերը գտնվում է Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունում (ԳՖՀ) և նրա վրա տարածվում է ԳՖՀ օրենքները: ԳՖՀ սահմանադրության 86 -րդ կետը (1949թ) արգելում է դրոշների բոլոր ձևերը, համազգեստի մասերը, լոզունգները, բարևելու ձևերը և նշանները, որոնք օգտագործվել են ազգային-սոցիալական կազմակերպության կողմից: Այս օրենքը ազդում է նաև այս պորտալի վրա: Ըստ ԳՖՀ -ի քրեական օրենսգրքի՝ Հոլոքոստի ժխտումը և արտահայտությունները, որոնցում արդարացվում կամ գովաբանվում են ազգային-սոցիալիստների հանցանքները, նույնպես հանդիսանում է քրեական հանցագործություն:

10. Այս պորտալում արգելված է՝

ա. Գործող օրենքները խաղտելու դրթումները, ռասիստական բնույթի արտահայտությունները, միջազգային բռնկումներին նպաստելը և այն ամենը, ինչ ընկնում է Գերմանիայի ՔՕ -ն գործունեության տակ:

բ. Տեղադրումը, ինչպես տեքստային, այնպես ել գրաֆիկական դետալների, կամ ուղեցույց դեպի դետալը, որոնք իրենց մեջ պարունակում են պորնոգրաֆիա, բռնությունների պատկերներ և/կամ բնութագրություններ մարդկանց և/կամ կենդանիների նկատմամբ, արյունոտ պահեր:

գ. Սպամների հնարավոր տարածումը (օրինակ՝ երջանկության նամակներ, գովազդ, ֆինանսական օգնության խնդրանք և այլն):

դ. Մականվան, ստորագրության, զրուցարանի սենյակների անվանման և ֆորումում հաղորդագրությունների անվանման մեջ, էլ-կայքերի հասցեների կամ կոպիտ, ցենզուրաից դուրս բառերի օգտագործումը:

ե. ՈՒղեցույցները դեպի էջերը, որտեղ կան այնպիսի ծառայություններ և ռեսուրսներ (ֆորում, զրուցարան, լուսանկարչական ալբոմներ, ծանոթություններ և այլն), ինչպիսին որ տրամադրում է այս պորտալը:

զ. Օգտվողներին վերաբերվող անձնական տեղեկությունների փոխանակումը (նրանց էլ-փոստի հասցեները, հեռ. համարները և այլն) պորտալի՝ բոլորի կողմից հասանելի վայրերում: Դա թույլատրվում է Անձնական հաղորդագրության միջոցով և ֆորումի "Որոնում եմ" բաժնում:

է. ՈՒղեցույցների՝ դեպի հնարավոր ինտերնետ ռեսուրսները, տեղադրումը, որոնք ոչ օրինական տարածում են ծրագրեր, վիդեո, երեժշտություն և այլն, որոնք պաշտպանված են ըստ հեղինակի օրենքների:

11. Եթե Դուք սխալվել եք, ուղարկել եք հաղորդագրությունը 2 և ավելի անգամ, պատասխանը ճիշտ տեղը չեք ուղարկել և այլն, թողե՛ք ամեն ինչ այնպես ինչպես կա: Ընդերցողները կհասկանան, մոդերատորները հետագայում կզբաղվեն դրանով: Հարկավոր չէ գրել նոր հաղորդագրություն և մեկնաբանել սխալը, առավել ևս ներեղություն խնդրել դրա համար: Եթե դուք գրանցված եք, ապա դուք ինքներտ կարող եք ջնջել հաղորդագրությունը:

12. Նախորդ կետը չի վերաբերվում այն դեպքերին, երբ Դուք մորացել եք ինչ որ կարևոր տեղեկություն: Այդ ժամանակ, իհարկե, փոփոխությունը կարևոր և պարտադիր է:

13. Խորհուրդներ նոր թեմաներ ստեղծելու մասին՝

ա. Վերնագրում նշե՛ք, թե ինչի մասին է թեման, իսկ բովանդակության մեջ՝ մանրամասն բնութագրությունը:

բ. Եթե Դուք իսկապես ցանկանում եք ստանալ Ձեր հարցի պատասխանը, պետք է փորձել մանրամասն գրել թե ինչ խնդիր է Ձեզ հուզում, ինչ է արդեն արված և ինչ է պետք դեռ անել (ինչպիսի պատասխան եք Դուք սպասում):

14. Դուք պետք է հաշվի առնեք այն, որ բոլոր տեղեկությունները, ինչը թողնվում է այս կայքում, կարող է օգտագործվել մեր գործընկերների էջերում կամ կայքի որոշ հաելիներում:

15. Այս պորտալում գովելի է տեքստային մեջբերումները ինտերնետ ռեսուրսներից, տպագրվող և ուրիշ տեղեկության աղբյուրներից: Մեջբերվող աղբյուրի հեղինակի մասին օրենքին հետևելու պարտականությունը ընկնում է մեջբերման հեղինակի վրա և պորտալի ղեկավարությունը հեղինակի օրենքի խաղտման դեպքում ոչ մի պատասխանատվություն չի կրում: ՈՒրիշ կերպ ասված՝ եթե տեղեկության աղբյուրը պարտադրում է հիպեր-ուղեցույցի տեղադրումը իրենց տեքստից մեջբերման ժամանակ, ապա մեջբերման հեղինակը ինքն պետք է տեղադրի այդպիսի ուղեցույց, իսկ եթե աղբյուրը արգելում է լրիվ կամ մասնակի տեղեկության արտատպումը, ապա բոլոր դժգոհությունները մեխանիկորեն ընկնում են օգտվող-խաղդողի վրա:

16. Տեխնիկական պատճառներով այս կայքում անձնագրերը չեն ջնջվում:

17. Ղեկավարությունը և մոդերատորները չեն պատասխանում հարցերին կապված միավորների հետ (օրինակ՝ ‘ ինչու ինձ այսօր միավորներ չեն ավելացրել ’ և այլն): Միավորների հաշվառումը կատարվում է մեխանիկորեն, առանց մոդերատորների կամ ադմինիստրատորների միջամտության: Հաշվառման ձևը բոլորին հայտնի է: Բոլոր թեմաները, վերը նշվածի հետ կապված, կփակվեն և կջնջվեն:

18. Բոլոր առաջարկները, նկատողությունները և բողոքները պորտալի աշխատանքի վերաբերյալ գրե՛ք "Առաջարկների և Բողոքի գիրք" բաժնում կամ, եթե Ձեր հաղորդագրությունը կրում է անձնական բնույթ, գրե՛ք ադմինիստրատորի էլ-փոստին՝ lefan

Եթե 5 աշխատանքային օրվա մեջ Դուք պատասխան չստանաք, ապա գրե՛ք ևս մեկ անգամ խնդրեմ: Այն հարցերին, որոնց պատասխանները կան FAQ օրենքներում և այլն, ղեկավարությունը չի պատասխանում:

II. Շփման կանոնները՝

1. Արգելվում է քննարկել պորտալի օգտվողներին և նրանց "որակը" (օրինակ՝ արտաքինը, ինտելեքտը, գրառումների ճշտությունը և այլն), եթե այդ օգտվողները այդ մասին ցանկություն չեն արտահայտել:

2. Արգելվում է ստեղծել նոր թեմաներ՝

ա. Արդեն քննարկված կամ որոնց վրա կա FAQe: Օգտվե՛ք որոնման հնարավորությունից, հարցերի պատասխանները գտնելու համար: Հիշե՛ք. որ Ձեր FAQ և որոնման հնարավորությունից չօգտվելը կվնասի բոլորին՝ առաջնահերթ Ձեզ, այնպես ինչպես դուք օգտվում եք մեկ ուրիշի կողմից ձերք բերված փորձից և չեք ցանկանում ստանալ պատասխաններ կարճ ժամանկում: Վնասը վերաբերվում է նաև պորտալի մշտական այցելուներին, որոնց հետաքրիքիր չէ տեսնել թեմաներ նույնանման հարցերով: Դրա համար մի զարմացեք, եթե նրանք Դեզ "կուղարկեն" դեպիտ FAQ, որոնում և այլն, իսկ Ձեր թեման կփակվի կամ կջնջվի առանց զգուշացման և Դուք կստանաք նկատողություն մոդերատորից: Եթե նման թեմա ստեղծված է ինչ որ մեկի կողմից, ապա տվեք ձեր հարցերը այդ թեմայում:

բ. Թեմաները, որոնք ոչ մի կապ չունեն բաժնի հետ, կտեղափոխվեն համապատասխան բաժին, իսկ այդ բաժնում կջնջվեն: Խաղտման կրկնման դեպքում, թեման կնետվի "աղբարկղը": Եթե ձեր թեմայի համար չկա համապատասխան բաժին, ապա բացե՛ք թեման "ֆլեյմ" բաժնում:

գ. Միանգամից մի քանի բաժիններում:

դ. Որոնց անվանումը պարունակում է ավելի քան 70 տոկոս ՄԵԾԱՏԱՌԵՐ: Հարգե՛ք ձեր զրուցակիցներին: Նրանց մոտ կարող է կարծիք ձևավորվել, թե իբր Դուք նրանց վրա գոռում եք:

ե. Որոնց անվանումը ձևավորված կլինի նշաններով: Օրինակ՝ "...|||>>> թեմա<<<|||…"

զ. Ոչ բավարար անվանում պարունակող թեմաները: Օրինակ՝ "Օգնե՛ք" կամ "Հարցեր կան": Հիշե՛ք, որ ճիշտ ձևակերպված թեմաները ավելի շատ են գրավում մասնակիցների ուշադրությունը և Ձեր հարցին գրագետ պատասխան ստանալու հնարավորությունը կավելանա:

է. Անձամբ տվյալ մասնակցին դիմելը: Անձնական շփման համար օգտագործեք էլ-փոստյ կամ Անձնական հաղորդագրություններ գրելու հնարավորությունը:


3. Արգելվում է հաղորդագրությունների տեղադրումը, որոնք պարունակում են՝

ա. Ակնհայտ սուտ տեղեկություններ, ոչ արդարացի քննարկումների ընթացքի աջակցում, սեփական հաղորդագրությունների ուղղում/ջնջում, նպատակ հետապնդելով թաքցնել/խեղաթյուրել նրանց սկզբնական իմաստը, պրովոկացիոն բնույթի հաղորդագրություններ, ուղղված պորտալի որևիցէ մասնակցի դեմ, որի արդյունքում կարող է խաղտվել տվյալ Օրենքները:

բ. Ակնհայտ գովազդային բովանդակության (այդ թվում նաև խնդրանքով "Այցելեք/գնահատեք իմ կայքը, առավել ևս, եթե կայքը պարոնակում է գովազդային բաններներ): Եթե Դուք գտնում եք, որ հաղորդագրությունը կարող է հետաքրքրել ընթերցողին, ուղարկեք այն մոդերատորին: Հնարավոր է նա թույլատրի հաղորդագրության տեղադրումը ֆորումում: Դուք կարող եք տալ ուղեցույցը դեպի ռեսուրս, եթե այդպիսի տեղեկություն պահանջվում է որևիցէ մասնակցի կողմից և չի հակասում պորտալի և տվյալ բաժինների օրենքներին:

գ. Կոպիտ, ցենզուրաից դուրս արտահայտութուններ և ցանկացած տեսքի վիրավորանք, կոպիտ տոնով հաղորդագրություն, որոնք իրենց մեջ պարոնակում են «վրաերթ» անձին, հայհոյանք և նշանների կոմբինացիյա, որոնք ինրենց մեջ թաքցնում են հայհոյանք: Որպես բացառություն, Դուք կարող եք օգտագործել այդպիսի բառեր միայն "Անսահմանափակություն" բաժնում, իսկ մնացած դեպքերում Դուք խիստ կպատժվեք մոդերատորների և ադմինիստրատորների կողմից:

դ. Անհիմն պնդումներ, որ "սա" լավ է, իսկ "սա" վատ է:

ե. Այն թեմաներից բխող հարցերի քննարկումներ, որոնք փակված են մոդերատորների կամ ադմինիստրատորների կողմից: Որպեսզի կապնվեք ղեկավարության հետ, օգտագործեք էլ-փոստը (lefan)


զ. Քննարկումներ թեմայից դուրս և շեղումներ թեմայից: Դրա համար գոյություն ունի ֆլեյմ բաժինը:

է. Անհիմն կամ շատ քիչ տեղեկություններ պարունակող հաղորդագրություն, որը ոչ մի իմաստային ծանտրաբեռնում չունի (ֆլուդ, կամ հայերեն, դատարկ խոսակցություն): Օրինակ՝ հաղորդագրություններ, որոնք իրենց մեջ պարունակում են միայն սմայլիկներ: Ֆլուդը թույլատրվում է միայն "ֆլուդ" բաժնում:

ը. Ավելի քան 70 տոկոս ՄԵԾԱՏԱՌԵՐ հաղորդագրության մեջ:

4. Դուք պետք է հաշվի առնեք զրուցման այն ձևի հետ, ինչպես ֆորումն է և հստակ գիտակցեք ֆորումի տարբերությունը զրուցարանաից: Այստեղ բոլոր հաղորդագրությունները պահպանվում են, իսկ զրուցարանում նրանք մնում են որոշ ժամանկ: Դրա համար ֆորումում ընդունված է ստեղծել ոչ ակնթարթային հետաքրքրություն հետապնդող թեմաներ և հաղորդագրություններ: Այսպիսով , օգտագործել ֆորումը որպես զրուցարան (chat) արգելված է:

5. Արգելվում է "բարձրացնել" սեփական թեմաները (այսինքն՝ գրել հաղորդագրություն Ձեր կողմից ստեղծված թեմայում, որը մնացել է անպատասխան), 18 ժամ վերջին հաղորդագրությունից հետո: Իհարկե, նույնանման բովանդակություն պարունակող թեմաներ ստեղծելը նույնպես արգելվում է:

6. Հաղորդագրությունում կոդերի և սմայլիկների օգտագործման սահմանափակում՝

ա. c. Արգելվում է չափից շատ սմայլիկների օգտագործումը հաղորդագրությունում (5 հատ անընդմեջ), բացի "Շնորհավորանքներ և Մաղթանքներ" բաժնից:

բ. Արգելվում է հաղորդագրության մեջ տեղադրել նկարներ ավելի քան 800х600 և չափսով ավելի քան 80 Կբ. Այդպիսի նկարները տեղադրեք ուղեցույցի տեսքով:

c. Արգելվում է տեգերի օգտագործման չարաշահումը [quote] (մեջբերում): Մեջբերման ժամանակ մի՛ մորացեք կտրել մեջբերվող տեքստի ավելնորդ կտորը:

7. Մի՛ մորացեք կարդալ հայտարարությունները և հետևել կանոններին՝ տեղադրված ամեն մի բաժնում:

8. Բացի ընդհանուր պորտալի կանոններից, կարող են նշված լինել որոշ բաժինների/ֆորումների արանձին կանոններ:

III. Սմայլիկներ ավելացնելու կանոնները՝

1. Դուք կարող եք բեռնավորել միայն այն սմայլիկները, որոնք դուք ինքներտ եք ստեղցել և այն սմայլիկները, որոնց տարածման համար ունեք հեղինակի թույլատրությունը:

2. Սմայլիկը պետք է ունենա թափանցիկ ֆոն:

3. Արգելված են այն սմայլիկները, որոնց ստացման համար հիմք են հանդիսացել օգտվողների նկարները:

4. Արգելված են այն սմայլիկները, որոնք իրենց մեջ պարունակում են օգտվողների մականունները:

IV. Զրուցարանի կանոնները՝

1. Արգելվում է զրուցարանում՝


ա. Գրել հաղորդագրություններ ՄԵԾԱՏԱՌԵՐՈՎ:

բ. Կոպիտ, ցենզուրաից դուրս արտահայտութուններ և ցանկացած տեսքի վիրավորանք, կոպիտ տոնով հաղորդագրություն, որոնք իրենց մեջ պարոնակում են «վրաերթ» անձին:

գ. Արգելվում է չափից շատ սմայլիկների օգտագործումը հաղորդագրությունում (3 հատ անընդմեջ):

դ. Արգելվում է քննարկել ադմինիստրացիայի գործունեությունե: Եթե դուք ուզում եք որևէ բան ասել, նայեք կետ IV -ը:

ե. Չափից շատ օգտագործումը ֆունկցիյա /me : Այն կարելի է օգտագործել միայն ծայրահեղ դեպքերում:

զ. Արգելվում է մականվան և սենյակի անվան մեջ օգտագործել կայք էջի հասցե և/կամ կոպիտ և ցենզուրաից դուրս արտահայտություններ:

է. Գրել հաղորդագրություններ ոչ տեսանելի գույնով (տառատեսակի գույնը նման է ֆոնի գույնին):

V. Պատիժ՝

1. Պատժի մասին որոշում ընդունում է մոդերատորը կամ ադմինիստրատորը (կ. I.4).

2. Եթե դուք համաձայն չեք մոդերատորի որոշման հետ, ապա այդ մասին գրեք ադմինիստրատորին: Եվ մի փորձեք քննարկել մոդերատորների պահվածքը զրուցարանում կամ ֆորումում:

3. Մոդերատորի գործունեության դեմ բողոքի ձև՝

ա. Որոշե՛ք, թե հատկապես ով է ըդհունել որոշում Ձեր պատժի վերաբերյալ: Այն դեպքում, երբ Դուք չգիտեհ հստակ մեկին, Դուք պետք է կապնվեք բաժնի բոլոր մոդերատորների հետ:

բ. Գրե՛ք անձնական հաղորդագրություն կամ էլ-փոստ ադմինիստրատորին նրանում նշելով՝
  • ձեր մականունը բաժնում
  • ուղեցույց դեպի թեման/հաղորդագրությունը, որը վեճի առիթ է դարձել: Կամ, եթե վեճը տեղի է ունեցել զրուցարանում, ապա նշե՛ք սենյակի անվանումը և ժամանակը:
  • պատճառը, որի հետևանքով Դուք չեք համաձայնվում մոդերատորի որոշման հետ

Եթե 3 աշխատանքային օրվա մեջ, պատասխան չստանաք մոդերատորից կամ ադմինիստրատորից, ապա գրե՛ք խնդրեմ, ևս մեկ անգամ:

VI. Մոդերատորի իրավունքները և պարտականությունները՝

1. Մոդերատորը հետևում է իր բաժնի կարգ ու կանոնին: Նա կարող է փակել, տեղափոխել թեմաները, կպցնել թեմաները մեկը մյուսին, ուղղել և ջնջել հաղորդագրություններ:

2. Զրուցարանում նա պետք է պատժի կանոնները խաղտողներին, համապատասխան ձևով:

3. Բաժնի մոդերատոր կարող է դարնալ ցանկացած մասնակից: Թե ինչ է պահանջվում դրա համար, դուք կգտնեք այստեղ՝ http://forum.am-kayq.com/viewMessage260817210.html#260817210

4. Եթե դուք ցանկանում եք դարնալ պորտալի մոդերատոր, Դուք պետք է ընտրեք 1-ից 4 բաժիններ և ադմինիստրատորին դիմում գրել: Եթե դուք մեկ ամսվա մեջ պատասխան չստանաք, ապա դա կնշանակի, որ ձեր դիմումը մերժված է:

5. Ֆորումի մեկ բաժնում մոդերատորի գործունեությամբ կարող են զբաղվել անսահմանափակ քանակությամբ մոդերատորներ:

6. Սկզբից ամեն մի մոդերատոր ստանում է բաժին(ներ) և սկսում է իր աշխատանքը բաժնում: Բայց ղեկավարության հետ համաձայնեցնելուց հետո, մոդերատորների քանակը բաժնում կարող է ավելանալ: Ղեկավարությունը նույնպես կարող է ավելացնել մոդերատորներ, ըստ ցանկության:

7. Մոդերատորները նշանակվում են անսահմանափակ ժամանակով:

8. Ադմինիստրատորները իրենք են որոշում, թե ով կդարնա մոդերատոր և ով ոչ: Նրանք կարող են ձեր թեքնածությունը մերժել առանց բացատրության: Հաղորդագրությունները՝ " իսկ ինչու ..., տվեք ինձ հնարավորություն ..." և այլն, կարհամարվեն:

9. Մոդերատորի իրավունքներից զրկումը տեղի է ունենում ղեկավարության որոշմամբ ցանկացած պահի (հնարավոր է նաև առանց բացատրության):

Օրենքների չիմացությունը ոչ միայն Ձեզ չի ազատում նրանց խաղտման համար պատասխանատվություն կրելուց, այլ ինքստինքյան հանդիսանում է խաղդում:

Ծանոթություն՝
Սպամ (անգլ. spam)՝ համատարած հաղորդագրությունների ուղարկում, որոնք իրենց մեջ պարունակում են գովազդային բնույթ և որոնց ստացման համար մատդիք ցանկություն չեն հայտնել: Առաջնահերթ այս տերմինը պատկանում է գովազդային էլ-փոստերին:

Ֆլեյմ՝ քննարկումներ, որոնց ընթացքի ժամանակ մասնակիցները սովորաբար մորանում են սկզբնական թեմայի մասին:

Ֆլուդ՝ այս բառը ունի մի քանի նշանակություն:
Ֆորումին վերաբերվում է հետևյալը՝ սա հաղորդագրությունների հրապարակում է, որոնք չունեն ոչ մի կամ գործնականապես ոչ մի իմաստային բեռնավորվածություն:

Բան (ban)՝ տվյալ ֆորում օգտվողի մուտկի արգելում
 



Իմ անձնագիրը: Անձնագիր Կառավարում Փոստ Հյուրատետր Ընկերներ Ռեֆերալները Սև ցուցակ Գրառման գրքույկ Հասցեների գրքույկ
Զրույց: Սկիզբ Ֆորումներ Զրուցարան Օրագրեր Ակումբներ Տեսախցիկ Լուս. ալբոմներ Ծանոթություններ Մեսսենջեր Օգտվող
Ժամանց: Խաղեր Շախմատ Գեղեցկության մրցույթ
Օգտակար: Սմայլիկներ Անձնանշաններ Գաղտնաբառերի գեներատոր
Տեղեկություն: Նորություններ Օրենքները
2006-2010 26L.com - 26 Letter's Abuse